Ադրբեջանը սկսել է Վրաստանին օրական մատակարարել 8.3 միլիոն խորանարդ մետր գազ

- in Տնտեսական
Gaz

Վրաստանին ադրբեջանական գազի մատակարարումների օրական ծավալը հասել է 8.3 միլիոն խորանարդ մետրի։ Այդ մասին հայտարարել է SOCAR Energy Georgia ընկերության գլխավոր տնօրեն Մահիր Մամեդովը:

«Նախօրեին մենք Վրաստանին մատակարարել ենք 3.2 միլիոն խորանարդ մետր գազ «Շահ Դենիզ» հանքավայրից ու 5.1 միլիոն խորանարդ մետր Գաջիգաբուլ-Գարդաբանի խողովակաշարով։ Ադրբեջանը շարունակ մեծացնում է Վրաստանին գազի մատակարարման ծավալը»։

Մեկնաբանելով Վրաստանին գազի մատակարարումների հնարավոր մեծացման ու սակագների վերանյաման հարցը՝ Մամեդովն ընդգծել է, որ ներկայումս աշխատանքներ են տարվում պայմանագրի վրա, սակայն չի կարող հրապարակել դրա մանրամասները։

Հիշեցնենք, որ փետրվարի 29-ին Ադրբեջան է ժամանելու Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20