Ադրբեջանը վերածվել է տրանսպորտային կարևոր կենտրոնի

- in Տնտեսական
Ilham Aliev

Բաքվում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան հոդված է հրապարակել «ԱՄՆ-Ադրբեջան-հարաբերություններ. ընդհանուր նպատակներ հանուն կայուն ու բարեկեցիկ ապագայի» վերնագրով։

Դրանում Սեկուտան նշում է, որ երկկողմ հարաբերությունները հենված են երեք առաջնահերթությունների վրա՝ անվտանգություն, ժողովրդավարություն ու տնտեսություն/էներգետիկա, որոնք փոխկապակցված են միմյանց:

«Առողջ տնտեսությունը երկրի անվտանգության հիմքն է։ Միայն հասարակությունում, որտեղ ապահովվում է օրենքի գերակայությունը, և հարգվում են մարդու իրավունքները, կարելի է հասնել տնտեսական ողջ պոտենցիալին։

Դեմոկրատական հասարակությունը կարող է բարգավաճել այն ժամանակ, երբ պաշտպանվում է մարդկանց անվտանգությունը։ Դա կարևոր է երկարաժամկետ կայունության ու բարեկեցության համար։ ԱՄՆ-ը մշտապես աջակցել է Ադրբեջանի երկարաժամկետ կայունությանն ու բարեկեցությունը և այդ հարցերում եղել է նրա կողքին»,- գրել է դեսպանը։

Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնախնդրին՝ Սեկուտան նշում է, որ Վաշինգտոնը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տարվող աշխատանքներին՝ Ղարաբաղյան հակամարտության կայուն և երկարաժամկետ կարգավորման համար։

Սեկուտան, ի թիվս այլ հարցերի, հիշատակել է նաև Ադրբեջանի տրանսպորտային-տարանցիկ դերակատարությունը՝ ընդգծելով, որ Ալյաթ նավահանգստից բեռները Չինաստան, Կենտրոնական Ասիա ու Եվրոպա փոխադրելը ի ցույց են դնում, որ Ադրբեջանը վերածվել է տրանսպորտային կարևոր կենտրոնի, ինչը կարևոր է նոր Մետաքսի ճանապարհի ստեղծման համար։

Իրանն ու Ադրբեջանը ստորագրել են 11 համաձայնագիր ու հուշագիր։ Փաստաթղթերը ստորագրվել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի իրանական այցի ժամանակ։

Թեհրանի օդանավակայանում Ադրբեջանի նախագահին դիմավորել է Իրանի կապի նախարար Մահմուդ Վաեզին, ապա տեղի է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռուհանիի և Ալիևի հանդիպումը։ Փաստաթղթերը Ռուհանիի և Ալիևի ներկայությամբ ստորագրել են երկու երկրների բարձրաստիճան ներկայացուցիչները։

Ստորագրված համաձայնագրերն առնչվում են արտակարգ իրավիճակների, մաքսային, անասնաբուժական, առողջապահական, զբաղվածության, սոցիալական օգնության, նավթի ու գազի, երկաթուղային ոլորտներում համագործակցությանը։

Փաստաթղթերից մեկն առնչվում է Աստարա (Իրան) ու Աստարա (Ադրբեջան) երկաթուղային կամրջի կառուցմանը։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20