Ադրբեջանն այս գիշեր շփման գծում կրակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից

Zinvor

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում փետրվարի 8-ին և լույս 9-ի գիշերը հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 600 կրակոց:

Այս մասին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանն առաջնային գծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20