Աթենքում ցուցարարները ոստիկանության վրա «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել

- in Միջազգային
Hrdeh

Աթենքում տասնյակ հազարավոր մարդիկ երթ են կազմակերպել հնարավոր կենսաթոշակային բարեփոխումների դեմ, որի ընթացքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ:

Աթենքի կենտրոնական Սինտագմա հրապարակում՝ խորհրդարանի մոտ, ցուցարարներն իրավապահների վրա քարեր ու «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել: Այս մասին հայտնում է Աթենքի լրատվական գործակալությունը:

Ձերբակալվածների և վիրավորների մասին չի հաղորդվում:

Ոստիկանությունն ի պատասխան կիրառել է լուսաաղմկային նռնակներ և քիմիական նյութեր:

Ավելի վաղ ցուցարարները հարձակվել են մի խումբ ոստիկանների վրա Սինտագմայից մի քանի հարյուր մետր հեռու գտնվող Ստադիու փողոցում:

Այսօր Հունաստանում անցկացվում է համընդհանուր գործադուլ և զանգվածային ցույցեր սոցիալական ապահովագրության համակարգում փոփոխությունների դեմ:

Աթենքում, ոստիկանության տվյալներով, փողոց է դուրս եկել 45.000-50.000 ցուցարար:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20