ԱՄՆ հետախուզությունն անհանգստանում է Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի կիբեռհարձակումներից

USA

Մոտ ապագայում կիբեռհարձակումների սպառնալիքը կմեծանա: Այս մասին գրում է BBC-ն` վկայակոչելով կոնգրեսում ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերին:

Քլեփերի խոսքերով` Ռուսաստանը, Չինաստանը, Հյուսիսային Կորեան և Իրանը, ինչպես նաև մի շարք ծայրահեղական խմբավորումներ կիբեռտարածությունը կգործածեն հարձակումներ գործելու համար:

Որպես գլխավոր սպառնալիք` Քլեփերը անվանել է ԴԱԻՇ-ին: 2014-ին հետախուզությունների դաշնային բյուրոն ԴԱԻՇ-ի տասնյակ կողմնակիցների է ձերբակալել: 2015-ին դրանց թիվը մոտ 50-ի է հասել:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.