ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածուների թիվը նվազեց ևս մեկով

Yntrutyun

Վիրջինիայի նախկին նահանգապետ Ջիմ Գիլմորը պաշտոնապես դուրս է եկել ԱՄՆ նախագահական ընտրարշավից։ Այս մասին հայտնում է Fox News-ը՝ հղում անելով նրա ֆեյսբուքյան էջին։

Գիլմորը եղել է ընտրարշավի ոչ առաջատար դիրքերում՝ այդպես էլ չկարողանալով բարելավել դիրքերն առաջադրման պահից։ Նրա անունը գրեթե չի շրջանառվել հասարակական կարծիքի հարցումներում, նրան թույլ են տվել մասնակցել միայն երկու հեռուստադեբատի։

Գիլմորը իր թեկնածության առաջադրման մտադրության մասին հայտարարել էր 2015 թվականի հուլիսին։

Իր ընտրարշավում նա ներկայացել է որպես «իսկական պահպանողական»։ Այովայում նախնական փրայմերիզում նա ստացել էր 12, իսկ Նյու Հեմփշիրում՝ 133 ձայն։

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.