ԱՄՆ-ում ժխտել են Ռուսաստանի հետ գաղտնի գործարքները Սիրիայի հարցով

- in Միջազգային
usa russia

Ռուսաստանը և ԱՄՆ-ը չեն կնքել Սիրիայի կարգավորման հարցով, Ուկրաինայի վերաբերյալ կամ որևէ այլ գաղտնի գործարք, հայտարարել է Ժնևում ՄԱԿ-ի ամերիկյան առաքելության բաժնի մամլո-քարտուղար Փոլ Փաթինը:

«Չկա ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ոչ մի գործարք Ուկրաինային վերաբերվող կամ էլի ինչ-որ բան»,- հայտարարել է նա` պատասխանելով այն հարցին, թե Մոսկվայի և Վաշինգտոնի մեջ արդյոք կնքվել է Ուկրաինային վերաբերվող կամ Սիրիայի կարգավորման հարցով գաղտնի գործարք:

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ նախարարությունում հայտարարել էին, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև չկա «հատուկ վիճելի հարցեր » միջսիրիական բանակցությունների վերաբերյալ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20