ԱՄՆ-ում մեկնարկում են նախնական նախագահական ընտրությունները

- in Ընտրություններ
USA

ԱՄՆ-ում այսօր՝ փետրվարի 1-ին, սկսվում են Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունների նախնական ընտրությունները՝ 2016-ի նախագահական ընտրություններում իրենց թեկնածուներին որոշելու համար: 

Առաջին նահանգը, որտեղ տեղի կունենա քվեարկությունը, Այովա նահանգն է: Այսօր Այովայում տեղի կունենան երկու կուսակցությունների քվեարկությունները:

Նահանգների մեծ մասն իրենց փրայմերիզներն ու ավանդական քվեարկությունները կանցկացնեն մարտին, ապրիլին, մյուսները՝ մայիսին և հունիսի սկզբին: Նախնական ընտրությունները կավարտվեն հունիսի 14-ին՝ Կոլումբիա շրջանում դեմոկրատների փրայմերիզով:

ԱՄՆ-ում նախնական ընտրությունները կրում են ոչ պաշտոնական բնույթ, դրանք Սահմանադրությամբ նախատեսված չեն և հետապնդում են այս կամ այն թեկնածուի հեռանկարները պարզելու նպատակ՝ ընտրություններին մասնակցելու համար:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20