Այսօր ԱՄՆ նախագահների օրն է

- in Հասարակություն
USA

Ամեն տարի փետրվարի երրորդ երկուշաբթին ԱՄՆ-ը նշում է Նախագահների օրը:

Տոնը սկզբնավորվել է 1782 թ. փետրվարին, երբ Ռիչմոնդ քաղաքը (Վիրջինիա նահանգ, ԱՄՆ) առաջին անգամ հրապարակավ նշել է ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի ծնունդը: Վաշինգտոնը ծնվել է 1732 թ. փետրվարի 22-ին:

Մինչև 19-րդ դարի սկիզբը այդ օրը դարձել է իսկական ազգային տոն, որը հայտնի է եղել շքեղ պարահանդեսների անցկացմամբ, որոնց ընթացքում հայտնի հասարակական գործիչներն իրենց խոսքն են ասել: Այդ ընթացքում հասարակ ամերիկացիները տոնել են աղմկոտ պանդոկներում:

1885 թ. փետրվարի 22-ը հայտարարվել է համազգային տոն՝ Ջորջ Վաշինգտոնի ծննդյան օրվա կապակցությամբ: 1971 թ. ուժի մեջ է մտել Կոնգրեսի օրենսդիր ակտը, որի նպատակն է եղել պարզեցնել ԱՄՆ տոների օրացույցը՝ տոներից որոշները տեղափոխելով երկուշաբթի: Այդ օրենքի տակ է ընկել նաև Վաշինգտոնի ծննդյան օրը, որը սկսել է պաշտոնապես նշվել փետրվարի երրորդ երկուշաբթին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20