Այսօր ԱՄՆ-ում Ազատության ազգային օրն է

- in Միջազգային
USA

Ամեն տարի փետրվարի 1-ին ԱՄՆ-ում նշվում է Ազատության ազգային օրը: 1865-ի այդ օրը ԱՄՆ նախագահ Աբրաամ Լինքոլնը ստորագրել է կոնգրեսի բանաձևը՝ ԱՄՆ Սահմանադրությունում մտցնելու ստրկության չեղարկման մասին13-րդ ուղղումը: 

Ստրկությունը վերացնող այդ փոփոխությունը հնչում էր հետևյալ կերպ. «Ո՛չ Միացյալ Նահանգներում, ո՛չ որևէ այլ վայրում, որտեղ տարածվում է նրա իշխանությունը, չպետք է գոյություն ունենա ո՛չ ստրկություն, ոչ ճորտատիրական աշխատանք՝ բացի հանցագործության համար պատժի դեպքերից, որի կատարման համար մեղավորը պետք է պատժվի հավուր պատշաճի»:

Ուղղումը վավերացվել է 1865-ի դեկտեմբերի 18-ին, իսկ Ազատության ազգային օրը ԱՄՆ-ում առաջին անգամ նշվել է 1942-ի փետրվարի 1-ին:

Spread the love