Այսօր Սուրբ Վալենտինի օրն է․ բոլոր սիրահարների օրը

Axjik

Փետրվարի 14-ին աշխարհի շատ երկրներում նշվում է Սուրբ Վալենտինի օրը:

Համարվում է, որ Սուրբ Վալենտինի օրը գոյություն ունի ավելի քան 16 դար, սակայն սիրո տոները հայտնի են դեռևս հեթանոսական ժամանակներից:

Տոնի «մեղավորը» քրիստոնյա քահանա Վալենտինն է: Այդ պատմությունը թվագրվում է մոտ 269 թվականին, երբ Հռոմը ղեկավարում էր Կլավդիոս II կայսրը: Պատերազմող հռոմեական զորքում պակասում էին զինվորները, և գլխավոր հրամանատարը վստահ էր, որ իր գլխավոր թշնամին այս առումով ամուսնություններն են, քանի որ ամուսնացած լեգիոները կայսրության փառքի համար ավելի քիչ է մտածում, քան ընտանիքը կերակրելու: Ուստի, նա լեգիոներներին արգելեց ամուսնանալ: Քահանա Վալենտինը, սակայն, գաղտնի ամուսնանում է իր սիրեցյալի հետ: Իմանալով այս մասին` կայսրը հրամայում է մահապատժի ենթարկել նրան: Վալենտինը` սիրահարված լինելով բանտապետի դստերը, մահվանից առաջ նրան նամակ է գրում մակագրելով` «Քո Վալենտին»:

469-ին Հռոմի պապ Գելասիուսը փետրվարի 14-ը հայտարարել է Սուրբ Վալենտինի օր:

Իսկ ահա մեր օրերում` բազմաթիվ տոների հետ մեկտեղ, Google-ը օրվա կապակցությամբ ինտերակտվիվ «դուդլ» է պատրաստել:

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.