Անկարային հայտնի են Մոսկվայի հետ հարաբերությունների նորմալացման միջոցները

Erdoghan Putin

Անկարան գիտի, թե ինքն ինչ պետք է անի՝ Մոսկվայի հետ հարաբերությունների նորմալացման համար. ինքը պետք է վարվի քաղաքակիրթ միջպետական հարաբերությունների շրջանակներում: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Մեշկովը:

Դիվանագետն ավելի վաղ հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները լավ կլիներ՝ փոխհատուցեին Ռուսաստանի վնասը խփված «Սու-24»-ի համար, ներողություն խնդրեին և ե հետագայում նման բան չկրկնվելու երաշխիքներ տային: Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղար Թանժու Բիլգիչը հայտնել է, որ Անկարան չի պատրաստվում դա անել:

«Թուրքական կողմը հրաշալի գիտի՝ ինքը ինչ պետք է անի ռուս-թուրքական հարաբերությունները նորմալ հուն վերադարձնելու համար: Այն, ինչ մեր կողմից ասվել է մի քանի շաբաթ առաջ, լիովին արդարացի է նաև այսօր»,- ասել է Մեշկովը:

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.