Աշխարհում պարենամթերքի ռեկորդային էժանացում է արձանագրվել

Dzver

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) պարենային գների ինդեքսը հունվարին իջել է մինչև վերջին 7 տարվա ընթացքում ռեկորդային ցածր նշագծի։

Այս տարվա հունվարին 2015-ի դեկտեմբերի համեմատ ինդեքսն ընկել է 1.9 տոկոսով՝ կապված դրանում ներառված բոլոր տեսակի ապրանքների գների նվազման հետ: Ընդ որում՝ ամենազգալի նվազումը գրանցել են շաքարի գները:

Հունվարին ինդեքսը կազմել է 150.4 կետ, ինչը 16 տոկոսով ցածր է մեկ տարի առաջ գրանցված մակարդակից: Սա ամենացածր արդյունքն է 2009 թվականի ապրիլից ի վեր:

«Հիմնական մթերքների գների շարունակական անկման հիմնական գործոններն են՝ գյուղատնտեսական ապրանքների առատ առաջարկը, համաշխարհային տնտեսության աճի դանդաղումը, ինչպես նաև ԱՄՆ դոլարի փոխարժեքի ամրապնդումը»,- ասվում է մամլո հաղորդագրությունում՝ փոխանցում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20