Առանց մաքսատուրքի ի՞նչ տեսակի և ի՞նչ քանակի ապրանքներ քաղաքացին կարող է տեղափոխել Հայաստան` ինքնաթիռի միջոցով

- in Հասարակություն
Hashvark

iravaban.net-ը շարունակում է քաղաքացիներին իրազեկել իրենց իրավունքների մասին:

Ստորև ներկայացնում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսատուրքի վճարման ՀՀ մաքսային սահմանով օդային տրանսպորտային միջոցներով տեղափոխվող ապրանքների առանձին տեսակների բնաիրային չափերը.

Ապրանքի ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի` 09

Ապրանքի անվանումը`

Սուրճ, թեյ, մատե կամ պարագվայական թեյ և համեմունքներ

բնաիրային չափերը` 1 կգ

Ապրանքի ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի` 16

Ապրանքի անվանումը՝ 

Պատրաստի մթերքներ մսից, ձկից կամ խեցգետնանմաններից, կակղամորթներից կամ ջրային այլ անողնաշարավորներից այդ թվում`

Բնաիրային չափերը` 5 կգ

Ապրանքի ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի՝

1604 31 000 և 1604 32 00

Ապրանքի անվանումը՝ խավիար` թառափազգիների և դրա փոխարինիչներ

բնաիրային չափերը՝ 0,5 կգ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20