Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ

- in Հասարակություն
Exanak

Հայաստանի տարածքում փետրվարի 4-6-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 7-ին, 8-ի գիշերը` շրջանների մեծ մասում, 8-ի ցերեկը` արևելյան շրջաններում, սպասվում են տեղումներ: Քամին կլինի հյուսիս-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, օդի ջերմաստիճանը փետրվարի 4-ի գիշերն էապես չի փոխվի, փետրվարի 4-5-ը` առավելապես ցերեկը, կբարձրանա 5-7 աստիճանով, փետրվարի 7-ի ցերեկը` նույնքան կնվազի:

Երևանում փետրվարի 4-6-ին, 8-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 7-ին, 8-ի գիշերը սպասվում են տեղումներ:

Երևանի փետրվարի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներն են. օդի առավելագույն ջերմաստիճան` 11.5 աստիճան (1970 թ.), նվազագույն ջերմաստիճան` -26.2 աստիճան (1972 թ.), օդի միջին օրական ջերմաստիճան` -3.1 աստիճան:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20