Ավակովը հայտարարել է Ղրիմը վերադարձնելու համար ազգային գվարդիան և ոստիկանությունը նախապատրաստելու մասին

- in Կարծիք
Arsen Avakov

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ Կիևի իշխանությունները սկսել են հատուկ ստորաբաժանումների նախապատրաստումը Ղրիմի վերադարձի օպերացիայի համար:

«Նախագիծը պատրաստվում է Ղրիմը վերադարձնելուն պատրաստ լինելու համար»,- հայտարարել է Ավակովը:

Ավակովը նաև ընդգծել է, որ ներկա պահին Ուկրաինայի իշխանությունները պետք է վերստեղծեն բանակը, ազգային գվարդիան և ոստիկանությունը: Նա նաև հստակեցրել է, որ Ուկրաինայի ՆԳՆ-ն Ռադայի պատգամավորների հետ համատեղ ձևավորում է ազգային գվարդայի հատուկ ստորաբաժանումը:

Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսենովը, սակայն, ասել է, որ Ավակովի հայտարարությունը «հոգեբույժների համար նյութ է» և «հերթական գարնանային սրացում»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20