Արագածավան գյուղում սպանվածների հարազատները վրեժ են լուծում

Hrdeh

Փաստինֆո. 2016 թ. փետրվարի լույս 4-ի գիշերը Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի Րաֆֆու փողոցում ինչ-որ մեկը ջարդել էր Տիգրան Դավթյանին պատկանող հացի արտադրամասի դռան և պատուհանների ապակիները, վնասել «ֆորդ» ավտոմեքենայի ապակիները, հրկիզել «Վազ 2121», «Վազ 2102», «Զիլ» ավտոմեքենաները, ինչպես նաև՝ Նալբանդյան փողոցում կայանցված 2 «Զիլ» մակնիշի ավտոմեքենաները: Նույն գիշերը հրկիզել էին նաև գյուղի արևելյան մասում գտնվող, Արմեն Ղազարյանին պատկանող խոտի հակերը:

Դեպքի առթիվ, ինչպես հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից, Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

Նախաքննական մարմինն այս արարքներում կասկածել էր Աշոտ Խամոյանին, ով Փետրվարի 3-ին սպանված Արտյոմ Խամոյանի եղբայրն է: Նա չի հերքել իր արարքը, անգամ ներկայացրել է նավթի չօգտագործած մասը:

Հիշեցնենք՝ փետրվարի 3-ին, ժամը 23:45-ին, «Թալին» Բ/Կ-ից հաղորդում էր ստացվել, որ շտապ օգնության ավտոմեքենայով իրենց մոտ է բերվել 2 անձի դիակ՝ հրազենային վնասվածքով։ Պարզվել է, որ մահացածները հանդիսանում են Արագածավան գյուղի բնակիչներ՝ Արտյոմ Խամոյանը և Վարդգես Գալստյանը։

Պարզվել էր, որ գյուղում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ մի 35-ամյա տղամարդ կրակել է` սպանելով Արտյոմ Խամոյանին ու Վարդգես Գալստյանին և վիրավորել Արման Խամոյանին:

Այնուհետև գյուղում կատարված հրկիզումները, փաստորեն, այս սպանության հետևանքով, սպանվածների հարազատների վրեժն է մյուս կողմի նկատմամբ:

2 սպանվածների մերձավորներն էլ փորձել են հրկիզել մյուս կողմի գույքը:

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Արագածոտնի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Արագածավան գյուղի բնակիչներ Արտյոմ Խամոյանի և Վարդգես Գալստյանի սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը, մեկ կասկածյալ ձերբակալվել է։

Մեր տեղեկություններով՝ մի քանի կասկածյալներ էլ այժմ փախուստի մեջ են:

Մեզ նաև հայտնի դարձավ, որ հրկիզումներ կատարողը եղել է սպանվածի եղբայրը: Գյուղում ասում են, որ երկու ընտանիքների թշնամույունը 7-8 տարվա վաղեմությամբ պատմություն է:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.