Արագածոտնի մարզպետի պաշտոնում ՀՅԴ-ն 2 թեկնածություն է քննարկում. «Հրապարակ»

- in Մամուլ
Mard

«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզպետի պաշտոնում ՀՅԴ-ն, մեր տեղեկություններով, 2 թեկնածություն է քննարկում՝ մեկը նախկին մարզպետ Գագիկ Գյոզալյանի, մյուսը՝ դաշնակցական Դավիթ Երիցյանի:

Դեռեւս 2000-ականներից Արագածոտնը համարվում էր դաշնակցական մարզ, Գյոզալյանից առաջ էլ այդ պաշտոնում Հրայր Կարապետյանն էր: Մարզպետներն աչքի ընկնող բոլոր պոստերում նշանակել էին իրենց կուսակիցներին, գյուղապետերի թվում էլ քիչ չէին ՀՅԴ-ականները:

Արագածոտնի մարզում նրանց ազդեցությունն սկսեց թուլանալ 2006-ից, երբ գլխավոր դատախազ, ծնունդով ապարանցի Աղվան Հովսեփյանը որոշեց ակտիվ քաղաքականությամբ զբաղվել եւ դա սկսեց հարազատ մարզից: Որոշ ժամանակ մարզում իրար էին բախվում դաշնակցականների եւ դատախազի թիմակիցների շահերը: Ասում են՝ հիմա էլ է բախումն անխուսափելի լինելու:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20