Արման Թաթոյանը սուր հարցերը լղոզում էր

- in Հասարակություն
Arman Tatoyan

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու, արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը ներկայացրեց իր տեսլականը: Նա հայտարարեց, որ եթե ընտրվի ՄԻՊ, ակտիվորն կաշխատի պետական կառույցների հետ:

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ օմբուդսմենի թեկնածուն չխոսեց քաղաքացիական հասարակության հետ հետագա համագործակցության մասին: «Սա արդեն շատ մտահոգիչ ազդակ է: Պատահաբար մոռացաք քաղհասարակության հետ համագործակցությունը, թե՞ դա ձեր գործելաոճն է լինելու»:

Արման Թաթոյանը նշեց, որ անշուշտ առանց ՀԿ-ների պաշտպանը չի կարող աշխատել. «Ես նշել եմ դա, տիկին Զոհրաբյան»:

Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ՄԻՊ թեկնածուից հետաքրքրվեց՝ իր կարծիքով՝ Հայաստանում քաղաքական հետապնդում ու քաղբանտարկյալներ կա՞ն, թե ոչ: Արման Թաթոյանը լղոզված պատասխան տվեց. «Որպեսզի կարողանանք գնահատել, հետևություն անել, թե արդյոք քաղաքական բանտարկյալ է անձը, անհրաժեշտ է անդրադառնալ դրանք բացահայտող չափանիշներին: Որպեսզի կոնկրետ հարցով ես կարողանամ դիրքորոշում հայտնել, թե կոնկրետ դեպքում կարող ենք անձին կոչել քաղբանտակյալ, այս պահին ես չեմ կարող դա անել, քանի որ ծանոթ չեմ գործի կոնկրետ հանգամանքներին»:

Spread the love