Արման Թաթոյանն ընտրվեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Arman Tatoyan

Ազգային ժողովը փետրվարի 23-ի նիստում ընտրեց Հայաստանի մարդու իրավունքների նոր պաշտպան:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ներկայացրել է Արման Թաթոյանի թեկնածությունը:

Արման Թաթոյանի օգտին կողմ էր քվեարկել  96 պատգամավոր, դեմ՝ 7, անվավեր է ճանաչվել 4 քվեաթերթիկ: Փակ քվեարկությանը մասնակցել  է 107 պատգամավոր:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20