Արմեն Աշոտյանը չի բացառում …

- in Մամուլ, Ով ով է ...
Armen Ashotyan

«Ազատություն» ռադիոկայանը զրուցել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ:

«Ազատություն». – Պարոն Աշոտյան, բոլոր թերթերը, մամուլը երկվանից և այսօր առավոտյան տեղեկացնում են, որ որոշում է կայացվել՝ կրթության և գիտության նախարարի պաշտոնը տրվելու է Հայ հեղափոխական դաշնակցությանը (ՀՅԴ) և Դուք երեկվանից այլևս նախարար չեք։ Իրականությանը մո՞տ են այս տեղեկությունները։

Արմեն Աշոտյան. – Ես չեմ բացառում, որ հայկական մամուլը մոտ է այն պատմական պահին և վերջապես, ինձ հետ կապված աշխատանքային կանխատեսումների մի մասը կարող է իրականություն դառնալ։

«Ազատություն». – Այսինքն՝ դուք այլևս նախարար չեք լինի և կզբաղեցնեք ա՞յլ պաշտոն։

Արմեն Աշոտյան. – Ես ասացի, որ չեմ բացառում, որ հայկական մամուլը մոտ է այդ պատմական պահին, որ մասամբ ճիշտ գուշակություններ կարող է անել նաև իմ աշխատանքային գործունեության հետ կապված։

«Ազատություն». – Բայց Դուք պատրա՞ստ եք թողնել այդ պաշտոնը։

Արմեն Աշոտյան. – Իհարկե, ես միշտ պատրաստ եմ թողնել այն պաշտոնները, որոնց նշանակումը պայմանավորված է քաղաքական գործընթացներով, բայց աշխատել եմ և աշխատում եմ պաշտոնավարման առաջին օրվանից մինչև պաշտոնավարմանս վերջին օրը։

«Ազատություն». – Ձեզ առաջիկայում կտեսնե՞նք քաղաքականության մեջ՝ այլ պաշտոնում։

Արմեն Աշոտյան. – Իմ՝ քաղաքական դաշտում լինելու հանգամանքը պայմանավորված չի եղել որևէ պաշտոնով, այդ թվում՝ նախարարի հանգամանքով։ Պայմանավորված է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ լինելու հանգամանքով և ակտիվ կուսակցական լինելու հանգամանքով։ Պետական աշխատանքը և քաղաքական գործունեությունը միշտ չէ, որ միահյուսված են լինում։

«Ազատություն». – Իսկ կտեսնե՞նք Ձեզ պետական պաշտոնում՝ առաջիկայում։

Արմեն Աշոտյան. -Դուք ինձ արդեն հանեցի՞ք այս պաշտոնից։ Ես չեմ բացառում, որ մամուլի կանխատեսումների մի մասը կարող է իրականություն դառնալ։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20