Արմեն Աշոտյանն ազատվել է պաշտոնից. A1Plus

Armen Ashotyan

Արմեն Աշոտյանն ազատվել է նախարարի պաշտոնից, գրում է A1Plus-ը՝ հղում անելով իր լավատեղյակ աղբյուրներին:

Դեռևս երեկ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքում հրապարակել էր իր նոր, հարմարավետ աշխատասենյակը՝ Կառավարական երկրորդ մասնաշենքում։ Արմեն Աշոտյանը ԿԳ նախարար էր 2009 թ. մայիսից։

Այսօր արդեն խոսվում է, որ ԿԳ նախարարի պաշտոնը 4-րդ անգամ կստանձնի ՀՅԴ-ական Լևոն Մկրտչյանը։

Արմեն Աշոտյանի համար կանխատեսվում է կամ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը կամ որևէ դեսպանի։ Սակայն իբրև հեռահար նպատակ՝ նրա համար, ըստ համառ լուրերի, նախատեսված է ԱԺ նախագահի աթոռը։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20