Արևելյան Եվրոպայի երկրները Մերկելի հետ բաց առճակատման են գնացել

Angela Merkel

Հունգարիան, Լեհաստանը, Չեխիան և Սլովակիան պատրաստվում են աջակցել Մակեդոնիային, որը հայտարարել է Հունաստանի հետ սահմանները փակելու մասին՝ փախստականների հոսքի պատճառով, և արգելափակել, այսպես կոչված, «բալկանյան երթուղին»:

Այս մասին գրում է գերմանական Der Spiegel թերթը: Պարբերականի տվյալներով՝ Արևելյան Եվրոպայի վերոնշյալ երկրները ներգաղթյալների խնդրի լուծման հարցում «բաց առճակատման են գնացել» Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:

«Քանի դեռ մշակված չէ ընդհանուր եվրոպական ռազմավարություն (փախստականների խնդրի վերաբերյալ), «բալկանյան երթուղում» գտնվող պետությունների կողմից սեփական սահմանների պաշտպանությունը օրինական է»,- կարծում է Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը:

Նա նաև ավելացրել է, որ երբ խոսքը Եվրոպայի խնդիրների մասին է, չի կարելի հույս դնել Թուրքիայի վրա:

Ուրբաթ օրը Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը Սկոպյե այցելության ժամանակ հայտնել է, որ իր երկիրը կփակի սահմանները փախստականների դեմ, երբ նրանք ստանան 37 հազար մարդու քվոտա, և այդ ժամանակ Մակեդոնիան պետք է կասեցնի փախստականների հոսքը:

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.