Արևելյան Եվրոպայում և Մերձբալթիկայում ՆԱՏՕ-ն կարող է տեղակայել մինչև 1000 զինվորական

- in Միջազգային
Nato

ՆԱՏՕ-ն դիտարկում է ծրագիր, որի համաձայն՝ Արևելյան Եվրոպայում և Մերձբալթիկայում կտեղակայվեն մի քանի հարյուր զինվորականներ: Այս մասին հայտնել է The Telegraph պարբերականը:

Պարբերականի տեղեկատվությամբ՝ 500-1000 զինվորականներից կազմված ստորաբաժանումները կուղարկվեն Էստոնիա, Լատվիա, Լիտվա, Լեհաստան, Ռումինիա և Բուլղարիա: Նշվում է, որ զինվորականների մեծ մասը կներկայացնեն ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Գերմանիան:

Պարբերականը նաև նշում է, որ զինված ուժերը կտեղակայվեն ռոտացիոն հիմունքով: Դրանց, հավանաբար, կընդգրկվեն նաև հատուկ նշանակության ստորաբաժանումներ, որոնք իրենց տրամադրության տակ կունենան օդ-երկիր դասի հրթիռներ, գրոհային ինքնաթիռներ և ուղղաթիռներ:

Spread the love