Բաքուն հետապնդում է այլախոհներին

Ilham Aliev

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մեղադրել է Ադրբեջանի իշխանություններին այլախոհներին հետապնդելու և երկրում քաղաքացիական հասարակությանը ճնշելու համար։

«Երկրում չեն դադարել հետապնդումները քաղաքական այլակարծության համար և ճնշումը քաղաքացիական հասարակության նկատմամբ»,- ընդգծվում է 2015 թվականին աշխարհում մարդու իրավունքների վիճակի մասին կազմակերպության զեկույցում։

Մասնավորապես, կազմակերպությունը մատնացույց է արել դատավճիռները, որոնք կայացվել են մի շարք ադրբեջանցի իրավապաշտպանների , լրագրողների, բլոգերների, երիտասարդ ակտիվիստների ու ընդդիմադիր քաղաքական գործիչների դեմ, ովքեր ձերբակալվել էին 2014 թվականին։

Կազմակերպությունն այս մարդկանց դեմ մեղադրանքները համարում է կեղծ։ «Մեր գնահատականներով՝ Ադրբեջանում առնվազն 18 մարդ խղճի կալանավոր է»,- ասվում է զեկույցում։

Բացի այդ, երկրի իշխանությունները խստորեն խոչընդոտում են իրավապաշտպան կազմակերպությունների գործունեությանը։

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.