Բիլ և Հիլարի Քլինթոնները 14 տարում վաստակել են 153 մլն դոլար՝ ի հաշիվ վճարովի ելույթների

- in Հասարակություն
Hilari Qlinton

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և նրա կինը՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, 2001-ից ի վեր վաստակել են ավելի քան 153 մլն դոլար՝ միայն վճարովի ելույթների հաշվին, այդ թվում՝ խոշոր ամերիկյան ընկերությունների և բանկերի ներկայացուցիչների առջև: 

Հեռուստաալիքի հաշվարկները դադարել են անցյալ տարվա գարնանը, երբ նախկին պետքարտուղարը հայտարարել է ԱՄՆ նախագահի պաշտոնում Դեմոկրատական կուսակցության թեկնածուն դառնալու պայքարին ներգրավվելու իր որոշման մասին:

14 տարվա ընթացքում Քլինթոններն ընդհանուր առմամբ ելույթ են ունեցել 729 անգամ, որոնցից յուրաքանչյուրի համար միջինը վճարվել է 210.8 հազար դոլար:

Spread the love