Բորիս Նեմցովի սպանության տարելիցի կապակցությամբ Իլյա Յաշինի զեկույցը՝ Կադիրովի «մասնավոր բանակի» մասին

Atrchanak

Չեչնիայի զինված միավորումները հավատարիմ են անձամբ երկրի ղեկավար Ռամզան Կադիրովին և կախված չեն Ռուսաստանի կառավարությունից: Այս մասին ասված է ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի համախոհ Իլյա Յաշինի զեկույցում՝ Նեմցովի սպանության տարելիցի կապակցությամբ:

Այսօր՝ փետրվարի 23-ին, Յաշինը իր զեկույցը կներկայացնի լայն հանրությանը, իսկ նախօրեին The New Times-ը հրապարակել է «Մասնավոր բանակ» բաժինը՝ նվիրված Չեչնիայի ուժային կառույցներին:

Հատվածում խոսվում է Չեչնիայի ուժային կառույցներում գործերի վիճակի և Դոնբասում ռազմական գործողություններին «կադիրովցիների» մասնակցության մասին:

Յաշինը նշում է, որ Չեչնիայում ստեղծված տարածաշրջանային բանակը, հավանաբար, ժամանակակից Ռուսաստանի ամենամարտունակ զինվորական խմբավորումն է: Դրա թվաքանակը, փորձագետների գնահատականներով, հասնում է 30 հազարի: Զինվորականների մեծ մասը ձևականորեն հանդիսանում են ՌԴ ՆԳՆ աշխատակիցներ և ՌԴ ներքին զորքերի ծառայողներ:

Զեկույցում ասված է, որ միայն Չեչնիայում է Կրեմլը թույլ տվել ստեղծել տեղական ստորաբաժանումներ՝ ենթակա միայն հանրապետության ղեկավարին:

Չեչնիայի ուժայինները իրենց նվիրվածությունը Կադիրովին հաճախ ցուցադրում են համազգեստի հատուկ դետալներով: Օրինակ՝ գլխարկների վրա գրված է ԿՌԱ՝ Կադիրով Ռամզան Ահմեդի, իսկ նույն սկզբնատառերով ավտոմեքենաների համարանիշները ցույց են տալիս, որ դրանց տերը այդ կառույցներից է՝ նշում է Յաշինը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20