Բրիտանական հատուկ ծառայությունները սոցցանցերի միջոցով հայտնաբերել են ԴԱԻՇ-ի հավաքագրող Ջիհադի Ջոնին

- in Հասարակություն
DAISH

Մեծ Բրիտանիայի ՀԾ-ն հայտնաբերել է Ռաբահ Թահարիի՝ ԴԱԻՇ-ի հավաքագրող և դահիճ Ջիհադի Ջոնի գտնվելու վայրը, այն բանից հետո, երբ ահաբեկիչը Թուրքիայի տարածքում օգտվել է LinkedIn սոցցանցից:

Թահարին «Ալ-Քաիդա»-յի հետ կապված խմբավորումներից մեկի առաջնորդն է: Նշվում է, որ իրենք ծայրահեղականները ներկայացնում են, որ իրենց խմբավորումներում կան ավելի քան 20 երկրների զինյալներ, նպատակը, այսպես կոչված, իսլամական ազգ ստեղծելն է:

Զինյալների հավաքագրումը կատարվել է սոցցանցերի և YouTube-ի միջոցով, որտեղ Թահարին Սիրիայում ահաբեկիչների հաջողությունների վերաբերյալ քարոզչական ֆիլմեր էր տեղադրում՝ կոչ անելով բրիտանացի մահմեդականներին ֆինանսապես օգնել իր զինվորներին:

Աղբյուրը տեղեկացնում է, որ Թահարին Թուրքիա է փախել մեկ այլ ահաբեկչի հետ ֆինանսական հարցերով վիճաբանությունից հետո: Նա, աղբյուրի տեղեկացմամբ՝ «շատ թշնամիներ ունի»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20