Գեր մարդկանց խորհուրդ են տվել հաճախ նախաճաշել

- in Հասարակություն
Ger

Բրիտանացի բժիշկները ճարպակալմամբ տառապող մարդկանց խորհուրդ են տվել չզրկել իրենց կուշտ նախաճաշից: Ուսումնասիրությունների արդյունքները հրապարակվել են American Journal Clinical-ում:

Առավետյան կուշտ նախաճաշը միանգամից չի նվազեցնի ճարպակալմամբ տառապողների մարմնի քաշը, սակայն կհանգեցնի նրանց ֆիզիկական ակտիվությանը և օրվա ընթացքում օգտագործվող կալորիաների քանակի կրճատմանը:

Հետազոտություններին մասնակցել են 21-60 տարեկան մարդկանց երկու խմբեր: Առաջին խումբը նախաճաշել է մինչև առավոտյան ժամը 11.00-ը, իսկ երկրորդ խումբը մինչև ժամը 12.00-ը միայն ջուր է խմել:

Գիտնականները պարզել են, որ դրական արդյունքը պայմանավորված է ինչպես օրգանիզմի առանձնահատկություններով, այնպես էլ սննդի որակով:

Spread the love