Գիտնականները ուտելիքի և երկրորդ «կեսի» ընտրության միջև տարբերություն չեն գտել

- in Հասարակություն
brnabarutyun

ԱՄՆ-ի հոգեբանները պնդում են, որ «երկրորդ կեսի» ընտրությունը իր բնույթով շատ նման է այն բանին, թե մարդը ինչպես է ուտելիք ընտրում խանութներում:

Գիտնականները պարզել են, որ մարդը նույն հոգեբանական մեխանիզմներն է օգտագործում սուպերմարկետներում ուտելիք և ապագա ընկեր կամ ընկերուհի ընտրելիս:

Գիտնականները մարդկանց սեռական վարքի մեջ բացահայտել են հետաքրքիր «սննդային» հոգեբանական ֆենոմեն: Պարզվել է, որ ապագա զուգընկերոջ ընտրության և ռիսկի գնահատման հարցում ուժեղ ազդեցություն է գործել այն, թե որքան հարուստ է եղել մարդու ընտրությունը դեռահաս տարիքում:

Այսպես. մարդիկ, ովքեր երիտասարդ տարիքում ուշադրության պակաս չեն զգացել, հասուն տարիքում եղել են ավելի զուսպ և զգույշ: Իսկ նրանք, ովքեր հակառակ սեռի մոտ համակրանք չեն առաջացրել վաղ տարիքում, եղել են ավելի պակաս դժվարահաճ և հակված են եղել ռիսկի: Նման բան դիտվել է աղքատ ընտանիքներից դուրս եկածների մոտ, ում սննդի բազմազանությունը մանկության ընթացքում խիստ սահմանափակ է եղել:

«Այն հաճույքի զգացողությունը, որ մենք զգում ենք ուտելիք փնտրելիս և ուտելիս և կյանքի ուղեկից ընտրելիս, հավանաբար ծնվում են ուղեղում նեյրոնների նման կամ նույն շղթաներով: Ընտրության այն մեխանիզմների բացահայտումը, ուրոնք աշխատում են այդ 2 դեպքում, կարող են մեզ օգնել բացահայտելու մերձավորի և ուտելիքի նկատմամբ սիրո նոր գաղտնիքներ և հասկանալ, թե ինչպես կարող ենք օգնել մարդկանց իրար ավելի լավ հասկանալու»,- ասել է հետազոտություններից մեկի հեղինակ Քրիստինա Դյուրանտը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20