Գրին քարտ էին շահել, բայց հայտնվել են մեղադրյալի աթոռին

dat

iravaban.net. Ըստ մեղադրական եզրակացության՝ Արմեն Եգորյանը, ցանկանալով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից կազմակերպված բազմազանության արտոնագրերի ծրագրի միջոցով ԱՄՆ ներգաղթային արտոնագիր ստանալ, 2014 թվականի հունիս ամսին, կնոջ հանգուցյալ մորաքրոջից` Տամիլլա Հարությունյանից, վերջինիս բնակարանում, օգտագործելու նպատակով, անհատույց ձեռք է բերել անհայտ անձի կողմից պատրաստված ակնհայտ կեղծ փաստաթուղթ` Շիրակի մարզի Գյումրի քաղաքի թիվ 35 միջնակարգ դպրոցի ատեստատ, այնուհետև այն օգտագործելով` 2015թ. փետրվարի 10-ին ներկայացրել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն:

Գործը քննվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ դատավոր և նույն դատարանի նախագահ Դավիթ Բալայանի կողմից:

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.