ԴԱԻՇ-ը մեկ երրորդով կրճատել է գրոհայինների աշխատավարձերը

DAISH

ԴԱԻՇ-ի ղեկավարությունը Թուրքիա նավթի անօրինական վաճառքից եկամուտների նվազումից հետո մեկ երրորդով կրճատել է գրոհայինների վճարները: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

«Թուրքիա նավթի անօրինական վաճառքից ֆինանսական եկամուտների զգալի նվազման հետ կապված՝ անցած շաբաթ ԴԱԻՇ-ի ղեկավարությունը մեկ երրորդով կրճատել է գրոհայինների վճարները, ինչն արդեն հանգեցրել է զգալի խնդիրների գրոհայինների նոր ջոկատների ձևավորման և համալրման գործում»,- ասել է Կոնաշենկովը:

Նա նշել է, որ ռուսական օդուժի՝ ահաբեկիչների նավթի անօրինական արտադրության դեմ պայքարին ուղղված գործողությունների շնորհիվ հաջողվել է նվազեցնել ավազակախմբերի մարտունակությունը:

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.