Դատախազության շենքի վրա ձվեր նետելու համար ակտիվիստներ են բերման ենթարկվել

Dzver

Այսօր՝ փետրվարի 1-ին, ժամը 19:20-ի սահմաններում քաղաքացիական հագուստով ոստիկանները անձնական օգտագործման ավտոմեքենայով բերման են ենթարկել դատախազության մոտ տեղի ունեցած «Ազատություն Գևորգ Սաֆարյանին» ակցիայի մասնակիցներից Վարազդատ Բարսեղյանին և Փայլակ Թևանյանին՝ դատախազության շենքի վրա ձվեր նետելու համար:

Այս մասին հայտնում է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ը՝ հավելելով, որ Վարազդատ Բարսեղյանը և Փայլակ Թևանյանն այս պահին ոստիկանության կենտրոնական բաժնում են:

Spread the love