Ես կատարել եմ իմ նախընտրական խոստումներից շատերը

Barak Obama

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ գոհ է իր նախընտրական խոստումների կատարումից, որոնք ինքն իրականացրել է իր նախագահության օրոք:

Ինչպես հայտարարել է Օբաման՝ նա իր ընտրողներին տված խոստումների ցուցակ ունի և հաճախ է դրանք համեմատում:

«Ես իրականացրել եմ դրանցից շատերը և գործնականում հաջողության եմ հասել բոլոր խոստումների իրականացման մեջ: Ես գոհ եմ, որ այն, ինչին ցանկանում էի հասնել, համընկավ նրա հետ, ինչին հասա»,- հայտարարել է Օբաման:

Օբաման նշել է, որ զղջում է միայն, որ «չկարողացավ վերջ դնել ատելությանը, որը գոյություն ունի այստեղ՝ Վաշինգտոնում»:

CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում Օբաման հայտարարել է, որ ինքը չի փոխվել երկիրը կառավարելու տարիներին. «Իմ խառնվածքը չի փոխվել: «Նա էլի նույն տղան է»՝ կասեին Միշելը և իմ մոտ ընկերները, որոնց հետ մենք ծանոթ ենք արդեն երկար տարիներ: Իհարկե, կա ինչ-որ իմաստնություն՝ ձեռք բերված դժվարությունները հաղթահարելուց և բարդ խնդիրները լուծելուց հետո»:

Բարաք Օբաման 2017 թվականի հունվարին կլքի ԱՄՆ նախագահի պաշտոնը՝ երկու չորսամյա ժամկետից հետո: ԱՄՆ նոր նախագահի ընտրությունները կանցկացվեն 2016 թվականի նոյեմբերի 8-ին:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.