Ես չեմ մահացել և տեսանելի ապագայում չեմ մահանալու

Armen Ashotyan

Ես չեմ մահացել և տեսանելի ապագայում չեմ մահանալու քաղաքական դաշտում: Այս մասին ասաց Արմեն Աշոտյանը` շնորհակալություն հայտնելով բոլոր գնահատականների համար:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև պաշտոնը թողնելու լուրերին. «Ես այդ էջը իմ թիմով, աշխատանքով այս յոթ տարիների ընթացքում բավականին խիտ եմ գրել, և այդ էջը բավականին ծանր է` աշխատանքային ծավալի իմաստով, սակայն թերթել հարկավոր էր, և ես քաղաքական գործընթացների շրջանակներում այդ էջը թերթել եմ հոգեբանորեն: Իրավաբանորեն՝ ոչ, որովհետև դեռ նախարար եմ: Իհարկե եղան նաև քննադատություններ, բնական է, քաղաքական գործչի մասին անգամ լավը չեն խոում, եթե, բոլորիցս հեռու, նա մահացել է: Ես չեմ մահացել և տեսանելի ապագայում չեմ մահանալու քաղաքական դաշտում»:

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.