Եվրոպական քաղաքացիական հասարակությունը վերածվում է յուրատեսակ «բնակելի փակ համալիրի»

mak

Գերմանական Die Welt պարբերականի փոխանցմամբ՝ եվրոպական քաղաքացիական հասարակությունը վերածվում է յուրատեսակ «բնակելի փակ համալիրի» և չի կարող պայքարել բռնության տարածման դեմ։ Այդ մասին թերթում հրապարակած իր հոդվածում գրել է գերմանացի լրագրող Էկհարդ Ֆուրը։

Նրա խոսքով՝ արդեն անցել են այն ժամանակները, երբ առանց վախենալու հնարավոր է այցելել երկրի յուրաքանչյուր վայր, քանի որ ամենուրեք տիրում է վախի մթնոլորտ։ Ֆուրը կարծում է, որ եվրոպական երկրները կարող են զարգանալ երկու ուղղությամբ, սակայն երկու տարբերակի դեպքում էլ հնարավոր են զոհեր:

«Եվրոպան կա՛մ կփլուզվի, կա՛մ կվերածվի հզորագույն կայսրության։ Որ տարբերակն էլ կյանքի կոչվի, միևնույն է՝ թափվելու է մեծ քանակությամբ արյուն»,- գրել է նա։

Լրագրողը խոստովանում է, որ Եվրոպան չի կարողանում լուծել բռնությունների աճող ալիքի խնդիրը։ Նա հատուկ ուշադրություն է հրավիրել Քյոլնում ամանորյա զանգվածային անկարգություններին, երբ քաղաքացիական հասարակությունը անգործության է մատնվել։

Ֆուրն առանձին ընդգծել է, որ իրեն զարմացրել է տղամարդկանց անտարբերությունը, որոնք չեն պաշտպանել խուլիգանների հարձակմանը ենթարկված կանանց։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20