Եվրոպան կշարունակի Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները

- in Կարծիք
Angela Merkel

ԵՄ-ն շարունակելու է Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները։ Այդ մասին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։

Նա հայտարարել է՝ քանի որ մինչև վերջ կատարված չեն մինսկյան համաձայնագրերը, իրենք հարկադրված են շարունակել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Նա հավելել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացումը տեղի կունենա «Մինսկ-2»-ի դեպքում։

Մերկելը նկատել է, որ Ուկրաինայի արևելքում մինչ այժմ գոյություն չունի լիարժեք հրադադար, և որ «նորմանդական քառյակ»-ի մասակիցները պետք է պայմանավորվեն Դոնբասում խաղաղության երաշխիքի շուրջ։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20