Եվրոպացի և ռուս դիվանագետները քննարկել են ԼՂ հարցը

mak

Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն այսօր հանդիպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ և քննարկել տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ը։

Հանդիպման ժամանակ քննարկվել է միջազգային բարդացած իրավիճակի համատեքստում Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Հատուկ ուշադրություն է հատկացվել Վրաստանի հետ Աբխազիայի ու Հարավային Օսիայի սահմաններին առկա իրադրությանը, ԵՄ-ի դիտորդական առաքելության գործունեությանը։

Կողմերը փոխադարձ մտադրություն են հայտնել շարունակել ԵՄ-ի ու Ռուսաստանի կառուցողական փոխգործակցությունը Հարավային Կովկասի կայունության ու անվտանգության վերաբերյալ ժնևյան քննարկումների ընթացքում։

ՌԴ ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնախնդիրը։

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.