Երեք համայնքներում կկայանան ՏԻՄ ընտրություններ

- in Ընտրություններ
Yntrutyun

Լոռու մարզի Թումանյան, Սյունիքի մարզի Տաթև և Տավուշի մարզի Դիլիջան համայնքներում 2016թ. փետրվարի 14-ին կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Փետրվարի 4-ին` ժամը 18.00-ին, լրացել է համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների կողմից ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու ժամկետը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Կենտրոնական ընտրանական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու էր գրանցվել 7 քաղաքացի, որոնցից 1-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Ավագանու անդամի թեկնածու գրանցված 61 քաղաքացիներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 3 թեկնածու: Արդյունքում` Թումանյան, Տաթև և Դիլիջան համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին կմասնակցեն համայնքի ղեկավարի 6 և ավագանու անդամի 58 թեկնածու:

2016թ. փետրվարի 14-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով սահմանված ժամկետում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում որևէ տեղական հասարակական կազմակերպություն չի հավատարմագրվել:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20