Երկիրը 2 մոլորակից է ձևավորվել

Erkir molorak

Երկիրն առաջացել է երկու մոլորակների բախման արդյունքում: Այս մասին հայտարարել են ամերիկացի գիտնականները, երբ ստուգել են վարկածը, որ Լուսինը հայտնվել է Երկրի և Թեյյա ենթադրական մոլորակի բախման արդյունքում:

Համարվում է, որ դա տեղի է ունեցել մոտ 4,5 մլրդ տարի առաջ կամ մեր մոլորակի առաջացումից 100 մլն տարի անց: Երկնային մարմինները հպանցիկ բախվել են, Թեյյան մասնատվել է: Երկրի գրավիտացիան պահել է դրա մասնիկներից մեկը, որը վերածվել է Լուսնի:

Հետազոտողների խոսքով՝ եթե դա այդպես լիներ, բնական արբանյակի քիմիական բաղադրությունը կտարբերվեր երկրայինից: Բայց ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ թթվածնի իզոտոպները Լուսնի վրա ոչնչով չեն տարբերվում Երկրի նույն մասնիկներից:

Այդպիսով, աստղագետները եզրակացրել են, որ Երկրի բախումը Թեյյային եղել է ոչ թե հպանցիկ, այլ ճակատային: Ընդ որում՝ հարվածն այնքան ուժեղ է եղել, որ 2 տիեզերական մարմինները ձուլվել են մեկ մոլորակի մեջ, իսկ դրանից պոկված մասնիկը ձևավորել է Լուսինը:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.