Երկու լեզվով խոսող երեխաները ավելի լավ են վերահսկում իրենց պահվածքը

Dproc

Երկու և ավելի լեզուներով խոսող երեխաները առօրյա կյանքում առավելություններ ունեն: Ինչպես հայտնել են բրիտանացի գիտնականները, նրանց մոտ ավելի լավ է զարգացած հոգեբանական վերահսկողության որոշակի ձևը:

Հետազոտությունները պարզել են, որ բազմալեզուները 1-ից 3 տարեկանում խիստ չեն տարբերվում մեկ լեզվով խոսող իրենց հասակակիցներից: Սակայն երկլեզու երեխաների մոտ ավելի լավ է ստացվում վերահսկել իմպուլսիվ պոռթկումները:

Դրա պատճառը 2 լեզուների միջև մշտական անցումներն են: Մեծանալու և բառապաշարի ավելացմանը զուգընթաց՝ երեխաների մոտ զարգանում են կոգնիտիվ ճկունությունը և ընտրովի ուշադրությունը, որոնք անհրաժեշտ են 2 լեզուներից օգտվելու համար:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20