Երվանդ Զախարյանը փոխարինվել է Լևոն Յոլյանով

- in Պաշտոնական

Սերժ Սարգսյանի հրամանագրով Երվանդ Զախարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնից: 

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Նախագահի մեկ այլ հրամանագրով Լևոն Յոլյանն ազատվել է վերահսկիչ պալատի փոխնախագահի պաշտոնից և նշանակվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20