Երևանում ծեծի են ենթարկել ԼԳԲՏ ակտիվիստների

cec

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» հայտարարություն է տարածել ԼԳԲՏ ակտիվիստների հանդեպ բռնարարքների վերաբերյալ.

Փետրվարի 15-ի երեկոյան անհայտ անձինք ծեծի են ենթարկել ԼԳԲՏ ակտիվիստներին, միաժամանակ արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ ու հայհոյանքներ ուղղել նրանց հասցեին: Այնուհետև տուժածներից մեկը` անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ արժանացել է խտրական վերաբերմունքի:

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպությունների ներկայացուցիչներս,

– խստորեն դատապարտում ենք խտրականության հիմքով ցանկացած բռնության դրսևորում

– գտնում ենք, որ նման երևույթները ամրապնդում և նպաստում են ԼԳԲՏ անձանց նկատմամբ մեր հասարակությունում առկա կարծրատիպերի ամրապնդմանը և ատելության խոսքի հնչեղացմանը

-կոչ ենք անում իրավապահ մարմիններին շուտափույթ բացահայտել ատելության հիմքով հանցագործությունը և պատասխանատվության կանչել բռնարարներին

-առողջապահության համակարգին հորդորում ենք կատարել իրենց կոչմանը համապատասխան գործողություններ և հատկապես բռնության զոհ դարձած անձանց հանդեպ ցուցաբերել մասնագիտական պատշաճ մոտեցում:

Ոչ մի առողջ հասարակություն չի արդարացնում բռնությունը:

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.