Էթիկայի հանձնաժողովը բավարարեց լրագրողի դիմումը՝ ԱԺ 7 պատգամավոր խախտել են էթիկայի կանոնները

Khosrov Harutyunyan

Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովն այսօրվա նիստում միաձայն որոշեց բավարարել լրագրող Լիլիթ Լալայանի դիմումն ընդդեմ 7 պատգամավորների:

Հանձնաժողովը եկավ եզրակացության, որ պատգամավորները խախտել են ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված էթիկայի կանոնները:

Այս մասին նիստից հետո լրագրողներին հայտնեց հանձնաժողովի նորընտիր նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր, լրագրողը դիմել է հանձնաժողովին՝ ընդդեմ ԱԺ նախորդ տարեվերջին կայացած արտահերթ նստաշրջանի նիստերում բացակա պատգամավորների փոխարեն քվեարկած ՀՀԿ խմբակցության 5 պատգամավորների՝ Սպարտակ Մելիքյանի, Համլետ Հարությունյանի, Կարեն Սարիբեկյանի, Սեյրան Սարոյանի, Առաքել Մովսիսյանի, և ԲՀԿ խմբակցության 2 անդամի՝ Արշակ Մխիթարյանի ու Բազմասեր Առաքելյանի:

Spread the love