Էջմիածնում մանկապարտեզների վարձավճարները թանկացրել են

- in Մամուլ
Dproc

«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով՝ Էջմիածին քաղաքի ավագանին քաղաքապետ։ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ որոշում է ընդունել 2016 թվականի հունվարի 1-ից թանկացնել մանկապարտեզների վարձավճարները, այսուհետ ծնողները ստիպված են լինելու 6000 դրամի փոխարեն վճարել 7000 դրամ:

Փորձեցինք լուրի իսկությունը ճշտել Էջմիածնի քաղաքապետարանի լրտվության բաժնի պետ Վարդան Վանդանյանից: Ի պատասխան «ՉԻ» հարցադրմանը, Վարդանյանը պատասխանեց. «Նախ 1000 դրամով չի ավելացել, այլ եղել է ընդամենը 500 դրամի թանկացում: Երկրորդ՝ քաղաքապետարանը ամեն ինչ անում է մանկապարտեզների համար, վճարում է թե ջեռուցման գումարները, թե աշխատակիցների աշխատավարձերը, ինչպես նաև մշտապես բարեկարգում է դրանք:

Մեր բյուջեն տեղական հարկերից է գոյանում և այդ բյուջեն չի ավելացել: Իսկ քանի որ բարձրացել են կոմունալ վարձավճարները՝ էլեկտրաէներգիայի և գազի սակագները, իսկ դրա հետ կապված սննդամթերքի գները, հենց այդ հանգամանքով էլ պայմանավորված են վարձավճարների թանկացումները: Իսկ մեկ երեխայի համար քաղաքապետարանը վճարում է 30 հազար դրամից ավելի»:

Երբ հիշեցրինք, որ արդեն երկար տարիներ Երևանի մանկապարտեզները գործում են անվճար հիմունքներով, Վարդան Վարդանյանը նկատեց. «Չի կարելի Երևանի բյուջեն համեմատել Էջմիածնի քաղաքապետարանի բյուջեի հետ»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20