Էրդողանը Պուտինին անվանել է «ըստ էության, Սիրիայի օկուպանտ»

- in Միջազգային
Erdoghan

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանդես է եկել կտրուկ հայտարարություններով՝ ուղղված Սիրիայում ռուս զինվորականների գործողություններին: Նա Վլադիմիր Պուտինին անվանել է այդ երկրի «ըստ էության, օկուպանտ»:

Մասնավորապես, Էրդողանը մեկնաբանել է Սիրիայի Հալեպ քաղաքի շրջանում Բաշար Ասադի կառավարական զորքերի հարձակումները ապստամբների դիրքերի վրա: «Դուք ի՞նչ եք անում Սիրիայում,- դիմել է նա Պուտինին:- Ըստ էության, դուք օկուպանտ եք»:

Ռուսական ավիացիան աջակցում է սիրիական բանակին, որը անցյալ շաբաթ Հալեպի մոտ գրավել է մի քանի առանցքային կետեր՝ փակելով Թուրքիայի կողմից ապստամբների մատակարարման հնարավորությունը:

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը խստորեն քննադատել է Ռուսաստանի գործողությունները Սիրիայում:

«Սիրիայում քաղաքական կարգավորման հնարավորությունը չի կարող նորից դառնալ չմտածված ռազմական մանևրումների զոհ»,- ասել է Շտայնմայերը:

Նախարարի կարծիքով՝ ռուսական ավաիահարվածները ներկա պահին կարող են խարխլել ուժերի հարաբերակցությունը:

Շտայնմայերը նշել է, որ պետք է գործադրվեն բոլոր ջանքերը Սիրիայում կրակի դադարեցման և Ժնևում խաղաղ բանակցությունները վերսկսելու համար:

Spread the love