Թեհրանի բոլոր 30 պատգամավորական մանդատները ստանում են Ռոհանիի կողմնակիցները

- in Ընտրություններ
Iran

Իրանում անցկացված խորհրդարանական ու Փորձագետների խորհրդի ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների 62 տոկոսը, իսկ Թեհրանում դա կազմել է 50 տոկոս։

Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին։ Նախարարը հաստատել է, որ նախնական տվյալների համաձայն՝ նախագահ Հասան Ռոհանիի կողմնակիցները ստացել են Թեհրանի համար նախատեսված բոլոր 30 պատգամավորական մանդատները։

Նրա խոսքերով՝ ներկա դրությամբ հաշվարկված է քվեաթերթիկների 99 տոկոսը, իսկ ողջ քվեարկությանը մասնակցել է մոտ 34 միլիոն մարդ։ Նախարարը հավելել է, որ ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն մարտի 1-ին։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20