Թրամփը խոստովանել է, որ նյարդայնանում է ընտրարշավի նոր փուլից առաջ

- in Ընտրություններ
Donald Tramp

ԱՄՆ նախագահի թեկնածու հանրապետական միլիարդատեր Դոնալդ Թրամփը չի համարձակվում կանխատեսել այսօր երեկոյան Այովայում կայանալիք առաջին հավաքների ելքը, որոնց ընթացքում պետք է ընտրվեն ազգային համագումարների համար պատգամավորների Հանրապետական և Դեմոկրատական կուսակցություններից:

NBC-ի հեռուստաեթերում Թրամփը իր ինքնավստահությամբ հանդերձ խոստովանել է, որ ինքը նույնպես նյարդայնանում է ընտրարշավի նոր փուլից առաջ: Նա հույս է հայտնել, որ Այովայում Հանրապետական կուսակցության կողմնակիցները ակտիվություն կցուցաբերեն: Նա հիշատակել է նաև իր ամենաուժեղ մրցակցի՝ տեխասցի սենատոր Թեդ Քրուզի մասին՝ նրան անվանելով «տաղանդավոր տղա»:

Spread the love