Թրամփի ընտրողներին անհրաժեշտ է «Պուտին՝ նյույորքյան շեշտադրմամբ»

- in Ընտրություններ
Donald Tramp

ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող հանրապետական Դոնալդ Թրամփի օգտին քվեարկողներին իշխանության մեջ անհրաժեշտ է ուժեղ ձեռքով մարդ՝ Վլադիմիր Պուտինի նման: 

«Թրամփի ընտրողներին պետք է ուժեղ մարդ, որը թշնամիներին կսեղմի տանը և արտասահմանում, նրանց պետք է նյույորքյան շեշտադրմամբ Պուտին»,- գրում է Մեթ Օբարյենը:

Թրամփն այն միտումի ներկայացուցիչներից մեկն է, որը ձևավորվել է աշխարհի շատ երկրներում, որտեղ իշխանության գլուխ են եկել «նոր ազգայնականները»՝ նշում է հոդվածագիրը:

«Ազգայնականների նոր տիպը հաճախ շովինիզմի, ավտորիտարիզմի նկատմամբ համակրանքի և սկեպտիցիզմի նշաններ է ցույց տալիս, եթե ոչ՝ թշնամանք գլոբալիզացիայի նկատմամբ»,- գրում է հեղինակը:

Հոդվածագիրը «նոր ազգայնականների» իշխանության գլուխ գալը բացատրում է նրանով, որ «գլոբալ կապիտալիզմը խարխլում է ազգային ժողովրդավարությունը»: