Ինչպես կանխել լցոնումները. փետրվարի 18-ին քաղաքական ուժերը ֆորումի կմասնակցեն

Yntrutyun

Սահմանադրական փոփոխությունների դեմ «Ոչ»-ի ճակատ ստեղծած «Չեք անցկացնի» նախաձեռնությունը, որ Ընտրական օրենսգրքի փոփոխություններին ընդառաջ հայտարարել է ժողովրդավարության ազգային պլատֆորմի վերածվելու մասին՝ փետրվարի 18-ին ֆորում է նախաձեռնում:

Նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը  Armtimes.com-ի հետ զրույցում հայտնել է, որ «Էլիտ պլազա» հյուրանոցում նախատեսված ֆորումին հրավիրված են մասնակցելու քաղաքական ուժեր ու հասարակական որոշ կազմակերպություններ: Մուսախանյանը չցանկացավ բացահայտել, թե որ քաղաքական ուժերն են իրենց համաձայնությունը տվել մասնակցության վերաբերյալ՝ նկատելով, որ այդ մասին կտեղեկացնեն վերջնական պայմանավորվածությունից հետո:

«Մեր նպատակն այն է, որ արձանագրվի, թե այսինչ, այսինչ ուժերը նոր ընտրական օրենսգրքի շուրջ ունեն առաջարկներ, սկզբունքներ և դա քայլ է այդ սկզբունքներն ու մոտեցումները քաղաքացիական հասարակության կողմից բարձրաձայնելու համար: Առաջարկները և քննարկումները միտված են բացառելու ուրիշի փոխարեն քվեարկությունները, ստորագրությունների կեղծումը, վստահված անձանց և դիտորդների աշխատանքի խոչընդոտումը, բռնությունները և կուտակումները տեղամասերում: Իսկ հետո, երբ իշխանությունները կհրապարակեն Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, այդ ժամանակ քննարկումը կծավալվի դրա շուրջ: Ամեն դեպքում մենք փորձում ենք պլատֆորմ հանդիսանալ նրանց համար, ովքեր ուզում են լինել քաղաքականության մեջ, մասնակցել քաղաքական գործընթացներին, բայց չլինել կուսակցական»,- ասաց Արշակ Մուսախանյանը:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.